Profile

Պրոֆայլ

squad-man-united

«Մանչեսթեր Յունայթեդն» անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է. այն հիմնվել է 1878 թվականին Մանչեսթեր քաղաքում: Սկզբնական շրջանում ակումբն անվանվել է «Նյուտոն Հիթ» և միայն 1902 թվականին դարձել «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ արդեն 1910 թվականից իր խաղերն անց է կացնում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:

1958թ-ին Մյունխենում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվում են ակումբի 8 խաղացողները: 1968թ-ին Մեթ Բեզբիի ղեկավարության օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» դառնում է առաջին անգլիական ակումբը, որը նվաճում է Եվրոպական գավաթը: 1986թ-ի նոյեմբերից ղեկավարության ղեկը ստանձնեց Սէր Ալեքս Ֆերգյուսոնը, և նրա օրոք ակումբը հաղթել է արդեն 24 անգամ:

«Մանչեսթեր Յունայթեդի» տիտղոսները բազմազան են. Պրեմիեր Լիգայի ռեկորդային 19 տիտղոս, Անգլիայի Ֆուտբոլի գավաթի 11 տիտղոս, Լիգայի 4 Գավաթ և Անգլիայի Ֆուտբոլի Սուպեր Գավաթի 19 տիտղոս: Ակումբը հաղթել է նաև 4 Եվրոպական Գավաթ, ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթը, Միջմայրցամաքային Գավաթ և ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային Գավաթ: 1998-99 մրցաշրջանում ակումբը հաղթում է Թրեբլ` Պրեմիեր Լիգա, Անգլիայի Ֆուտբոլի Գավաթ և ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգա. սա աննախադեպ երևույթ է անգլիական ակումբի համար:

«Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է աշխարհի ամենահարուստ և երկրպագուների ամենամեծ բանակն ունեցող թիմերից մեկը: 2012թ-ի հուլիսի տվյալներով «Ֆորբս» ամսագրի աշխարհի 50 ամենարժեքավոր սպորտային թիմերի ցանկում ակումբը զբաղեցրել է առաջին հորիզոնականը` արժենալով 2.23 միլիարդ դոլար:

premierleague.am

Մեկնաբանություններ

մեկնաբանություն