Profile

Պրոֆայլ

squad-chelsea

«Չելսի» ֆուտբոլային ակումբը հիմնվել է Լոնդոնի Ֆուլհեմում 1905 թ-ին: Այժմ ակումբը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում: Իր պատմության մեծ մասն ակումբն անց է կացրել Անգլիայի բարձրագույն առաջնությունում: Ակումբի «տունը» համարվում է «Սթեմֆորդ Բրիջի» 41,874 տեղանոց մարզադաշտը, որտեղ թիմը խաղում է իր հիմնադրման օրվանից:

Ակումբն իր առաջին խոշոր հաջողությունն ունեցել է 1955թ-ին` հաղթելով Լիգայում: «Չելսին» 1960-ական, 1970-ական, 1990-ական և 2000-ականներին հաղթել է մի քանի առաջնություններում: 1996թ-ից ակումբի պատմության մեջ սկսվել է նրա ամենահաջողակ ժամանակահատվածը: Ընդհանուր առմամբ, լոնդոնյան թիմը հաղթել է Լիգայի 4 տիտղոս, Անգլիայի 7 Գավաթ, Լիգայի 4 Գավաթ և Անգլիայի 4 Սուպերգավաթ: Ակումբը հաջողություններ է ունեցել նաև մայրցամաքային մրցույթներում` հաղթելով 2 տիտղոս ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթում, 1 տիտղոս ՈւԵՖԱ-ի Սուպեր Գավաթում և 1 տիտղոս ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում: 2009-10 մրցաշրջանում թիմը հաղթեց իր առաջին դուբլը, իսկ 2012-ին դարձավ առաջին լոնդոնյան ակումբը, որը հաղթեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում

«Ազնվականների» համազգեստի գույներն են` արքայական կապույտ վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ: Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ` առավել արդիական դարձնելու միտումով: Ներկա լոգոն, որի վրա պատկերված է առյուծ` ձեռքին գավազան, ընդունվել է 1950-ականներին:

Ակումբը մարզադաշտ այցելողների միջին թվաքանակով հինգերորդն է անգլիական ֆուտբոլում: 2011-2012 մրցաշրջանի ժամանակ այցելուների միջին թիվը կազմում էր 41,478, որը թվով 6-րդ ամենաբարձր ցուցանիշն է Պրեմիեր Լիգայում:

2012-ի ապրիլին Ֆորբս ամսագրի կողմից ակումբը դասակարգվել է որպես աշխարհի 7-րդ ամենաարժեքավոր ֆուտբոլային ակումբը` £473 միլիոն ($761 միլիոն): 2003թ-ից «Չելսի» ակումբի սեփականատերն է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը:

www.premierleague.am

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

ԽաղացողԳոլերՓոխանցումներԴեղին քարտերԿարմիր քարտերԲոյՔաշԽաղերի քանակWin RatioDraw RatioLoss Ratio
Պետր Չեխ00001.969000.000.000.00
Ասմիր Բեգովիչ00001.988300.000.000.00
Բրանիսլավ Իվանովիչ00001.859100.000.000.00
Ֆրանցեսկ Ֆաբրեգաս00001.757400.000.000.00
Կուրտ Զումա00001.878500.000.000.00
Նաթան Ակե00001.756200.000.000.00
Ռամիրես00001.807000.000.000.00
Օսկար00001.796700.000.000.00
Ֆալկաո00001.777200.000.000.00
Էդեն Ազար00001.737400.000.000.00
Ջոն Օբի Միկել00001.888300.000.000.00
Տիբո Կուրտուա00001.927400.000.000.00
Մոհամեդ Սալահ00001.757200.000.000.00
Լոիկ Ռեմի00001.858000.000.000.00
Դիեգո Կոստա00001.888500.000.000.00
Նեմանյա Մատիչ00001.948400.000.000.00
Վիլիան00001.757500.000.000.00
Գարի Կեհիլ00001.938600.000.000.00
Ջոն Թերի00001.879000.000.000.00
Սեզար Ասպիլիկուետա00001.787500.000.000.00
Պատրիկ Բամֆորդ00001.857100.000.000.00
Թոդ Քեյն00001.807000.000.000.00