Profile

Պրոֆայլ

squad-arsenal

«Արսենալը» Լոնդոնի հյուսիսում հիմնված պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում: Ակումբը համարվում է Անգլիայի ամենահաջողակ թիմերից մեկը. այն նվաճել է Առաջին Դիվիզիոնի և Պրեմիեր Լիգայի 13 տիտղոս և Անգլիայի 10 գավաթ: «Արսենալն» իր անպարտության շնորհիվ երկար ժամանակ Անգլիայի գլխավոր դասակարգման ռեկորդակիր է եղել, ուստի և զբաղեցրել է 20-րդ դարի խորհրդանշական լիգայի առաջին տեղը:

«Արսենալը» հիմնադրվել է 1886 թ. Վուլվիչում և 1893 թ. դարձել է Ֆուտբոլային լիգայի առաջին հարավ-անգլիական թիմը: 1913 թ. թիմը հաստատվում է Լոնդոնի հյուսիսում` Հայբերիի «Արսենալ» մարզադաշտում: 1930-ական թվականներին ակումբը հաղթել է չեմպիոնական 5 տիտղոս և Անգլիայի 2 գավաթ:

Հետպատերազմյան տարիների անարդյունավետ ժամանակաշրջանից հետո ակումբը Պրեմիեր Լիգայի և Անգլիայի գավաթի կրկնակի հաղթող է ճանաչվել. 1970-71 մրցաշրջանի, 1990-ականներին և 21-րդ դարի առաջին տասնամյակում ևս կրկնակի հաղթող է ժանաչվել, իսկ 2006թ.-ին հասել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: «Զինագործները» մշտապես հակամարտության մեջ են իրենց հարևան «Տոտտենհեմի» հետ, որի հետ մրցում են Հյուսիսային Լոնդոնի դերբիի համար:

2012թ.-ի կտրվածքով, «Արսենալն» աշխարհում չորրորդ ֆուտբոլային ակումբն էր իր` 1.3 միլիարդ ԱՄՆ դոլլար արժեքով:

© premierleague.am

Մեկնաբանություններ

մեկնաբանություն