Չնայած, որ Լիվերպուլի պատմության ընթացքում թիմի հիմնական գույնը կարմիրն է, առաջին մարզահագուստը կապույտ և սպիտակ գույներով էր: Այդ գույները օգտագործվեցին մինչև 1894 թ., երբ կապույտը փախարինվեց Լիվերպուլ քաղաքի կարմիրով, իսկ քաղաքի խորհրդանիշը հանդիսացող Լայվեր թռչունն էլ տեղ գտավ նախ թիմի զինանշանում, ապա, 1955 թ.-ից նաև մարզահագուստի վրա:

Թիմը շարունակում էր հագնել կարմի և սպիտակ մարզահագուստ, մինչև որ մենեջեր Բիլ Շեքլին 1964 թ.-ին որոշեց անցնել ամբողջովին կարմիր գույնի: Առաջին խաղը լրիվ կարմիր մարզահագուստով Լիվերպուլը անց կացրեց Անդերլեխտի դեմ:

Արտագնա մարզահագուստը հիմնականում ամբողջովին դեղին էր կամ սպիտակ (շապիկ) ու սև (վարտիք): Բայց եղել են որոշ բացառություներ: 1987 թ.-ին ներկայացվեց լրիվ գորշ արտագնա մարզահագուստ, որը օգտագործվեց մինչև 1991-92 խաղաշրջան, երբ փոխարինվեց կանաչ շապիկով ու սպիտակ վարտիքով:

1990-ականներին մի քանի տարբեր գունային տարբերակներից հետո թիմը հանդես էր գալիս դեղին կամ սպիտակ արտագնա մարզահագուստով մինչև 2008-09 խաղաշրջան: Այդ ժամանակ նրանք նորից ներկայացան գորշ մարզահագուստով: Մշակվեց նաև մեկ ևս արտագնա մարզահագուստ՝ եվրոպական հանդիպումների համար: Այն օգտագործվում է նաև նաև այն տեղական հանդիպումների ժամանակ, երբ ընդունող կողմի մարզահագուստը նման է Լիվերպուլի հիմնական արտագնա մարզահագուստի գույներին:

Թիմի մարզահագուստը 1973—1985 թթ. մատակարարել է Umbro-ն, 1985-1996 թթ.՝ Adidas-ը, 1996-2006 թթ. ՝ Reebok-ը, 2006-2012 թթ.՝ կրկին Adidas-ը: 2012-ից մինչ այժմ Լիվերպուլը համագործակցում է ամերիկյան Warrior-ի հետ: Պայմանագիրը կգործի մինչև 2018 թ:

Լիվերպուլն առաջին անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբն է, որը տեղադրեց հովանավորի լոգոն իր մարզաշապիկների վրա: Դա 1979 թ.-ին էր, իսկ հովանավորն էր ճապոնական Hitachi-ն: Այդ ժամանակից ի վեր թիմի հովանավորներն են եղել Crown Paints-ը, Candy-ն, Carlsberg-ը և Standard Chartered Bank-ը:

Carlsberg-ի 1992-ին հետ ստորագրած պայմանագիրը ամենաերկարն էր անգլիական ֆուտբոլում: Այն ավարվեց 2010-11 խաղաշրջանում, երբ հովանավոր դարձավ Standard Chartered Bank-ը:

Ներկայացնում ենք ձեզ Լիվերպուլի տնային մարզահագուստների պատկերազարդ պատմությունը հիմադրման օրից ի վեր:

1156_1

31

49

69

85

50044_6

49808_7