«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը Անգլիական թիմ է, որը ստեղծվել է 1892 թվականի Մարտի 15-ին Ջոն Հոուլդինգի կողմից։ «Լիվերպուլն» ունի բավականին հարուստ պատմություն։ Իր ստեղծման օրից ի վեր թիմը 18 անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, 3 անգամ հաղթել է Եվրոպա լիգան, 3 անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթը և դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի չեմպիոն։ Թիմը նաև 7 անգամ հաղթել է FA գավաթը և 8 անգամ Լիգայի գավաթը։

Թիմը ստեղծման օրից ի վեր հանդես է գալիս 45.000 – ից ավել նստատեղ ունեցող «Էնֆիլդ Րոուդ» մարզադաշտում: Թիմի համար ամենահաջող տարիները եղել են 1970-80 – ական թվականները, երբ թիմի ղեկին էին Բիլ Շենկլին և Բոբ Փեիսլին, ովքեր 11 անգամ միասին նվաճեցին Պրեմիեր լիգան եւ նվաճեցին նաև 7 Եվրոպական գավաթներ։

«Լիվերպուլն» ունեցել է նաև 2 աղետներ։ Դրանցից մեկը Հիլսբորոյի աղետն է, որը եղել է 1989 թվականի Ապրիլի 15 – ին։ Այդտեղ մահացավ «Լիվերպուլի» 96 երկրպագու։ Նրանց հիշատակին կանգնեցվել է հուշակոթով հենց «Էնֆիլիդի» մուտքի մոտ։ Այդ Հուշակոթողի վրա գրված է բոլոր մահացածների անունները։ Մյուսը Հեյզելի աղետն է, որը տեղի է ունեցել 1985 թվականի Մայիսի 25 – ին։ Այդ ժամանակ «Լիվերպուլի» երկրպագուների պատճառով պատը փլուզվեց և 39 «Յուվենտուսի» երկրպագու մահացավ։

«Լիվերպուլն» ունի 2 մեծ հակառակորդ Պրեմիեր-Լիգայում։ Դրանք են՝ «Էվերթոնն» ու «Մանչեստեր Յունայթեդը»։ «Էվերտոն» – «Լիվերպուլ» հանդիպումը կոչում են Մերսիսադյան դերբի, իսկ «Մանչեստեր Յունայթեդ» – «Lիվերպուլ» հանդիպումը առանձնանում է նրանով, որ իրար հետ մրցում են Անգլիայի երկու ամենատիտղոսակիր ակումբները։ «Լիվերպուլի» երկրպագուները իրենց թիմին միշտ ուղեկցում են ՝ You’ll Never Walk Alone երգով, որը, թարգմանաբար նշանակում է՝«դու երբեք միայնակ չես քայլի»

Իսկ հիմա կարճ տեղեկություն Լիվերպուլի հաջող և ոչ այդքան հաջող տարիների մասին։

1901 թվականին «Լիվերպուլը» նվաճեց իր առաջին չեմպիոնությունը։ Այդ ժամանակ թիմի ավագն էր Ալեքս Ռեիսբեքը։
1959 թվականին «Լիվերպուլի» մարզիչ նշանակվեց Բիլլ Շենկլին, ում օրոք «Լիվերպուլը» դարձավ Եվրոպայի ամենաուժեղ թիմերից մեկը։
1964 թվականին «Լիվերպուլի» մարզահագուստի գույնը դարձավ կարմիրը։ Ինչքան էլ զարմանալի է, բայց այն, որ «Լիվերպուլը» մինչև 1964 թվականը հանդես չի եկել կարմիր գույնի մարզահագուստով ՝ փաստ է։
1977 թվականը փառահեղ տարի էր մերսիսայդցիների համար։ Հենց այդ թվականին նրանք նվաճեցին իրենց առաջին Չեմպիոնների լիգան ՝ եզրափակիչում նրանք 3:1 հաշվով հաղթեցին գերմանական Մյունխեգլադբախին «Բորուսսիային»։1983 թվականին 44 տարի մարզիչ լինելուց հետո, Բոբ Փեիզլին թողեց իր պաշտոնը։ «Լիվերպուլն» իր գլխավորությամն դարձավ Չեմպիոնների լիգայի և Անգլիայի գավաթի եռակի չեմպիոն և մեկական անգամ ՈւԵՖԱ-ի և Եվրոպայի սուպեր գավաթակիր։ 1986 թվականը նույնպես հաջող տարի էր «Լիվերպուլի» և հատկապես Կենի Դալգլիշի համար, ով այդ ժամանակ հանդես էր գալիս որպես խաղացող – մարզիչ։ «Լիվերպուլը» հաղթեց իր 16-րդ Պրեմիեր Լիգան , իսկ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց «Էվերտոնին»։

1989 թվականը հաջող տարի չէր։ Մոտ 25 հազար «Լիվերպուլի» երկրպագու գնացին Հիլսբորոու, որպեսզի հետևեն իրենց սիրելի թիմի խաղին, սակայն 96 հոգի այդպես էլ չվերադարձան իրենց տները։
2001 թվականը առատ էր հաղթանակներով։ «Լիվերպուլն» այդ տարի նվաճեց 3 գավաթ՝ Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը և ՈՒԵՖԱ – ի գավաթը։
2005 թվականին «Լիվերպուլը» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում առաջին խաղակեսից հետո 3:0 պարտվում էր իտալական «Միլանին», սակայն «Լիվերպուլը» ոչ միայն կարողացավ հավասարացնել հաշիվը, այլև 11 մետրանոցներով հաղթեց իր 5-րդ Չեմպիոնների Լիգան։