Էնֆիլդ Րոուդ մարզադաշտը կառուցվել է 1884 թ. Սթենլի Փարքին կից։ Մինչև 1882 թվականը, Էնֆիլդում հանդես էր գալիս Էվերթոնը, սակայն նրանք շուտով տեղափոխվեցին Գուդիսոն Պարկ մարզադաշտ և արդեն Լիվերպուլը սկսեց հանդես գալ Էնֆիլդում։ Չնայած որ Էնֆիլդը կարող էր տեղավորել 20 հազար հանդիսատես , Լիվերպուլի առաջին խաղին ներկա էր ընդամենը 100 երկրպագու։ 1952 թվականի փետրվարի 2-ին Էնֆիլդում ներկա էր 61,905 երկրպագու, որը մինչ այսօր ռեկորդային է Էնֆլիդի համար։ Այդ տարիներին մարզադաշտերում կային նաև կանգնելու տեղեր, սակայն Հիլսբորոյի աղետից հետո մնացին միայն նստատեղերը ։ Էնֆիլդը որպես շատ հադիսականներ տեղավորող վայր օգտագործվել է նաև տարբեր միջոցառումների համար։ Օրինակ այդտեղ անցկացվում էին թենիսի խաղեր, բռնցքամարտի առաջնություններ և այլն։

Էնֆիլդի մուտքի մոտ կան դարպասներ, որոնք կրում են Լիվերպուլի լեգենդար մարզիչներ Բիլլ Շենքլիի և Բոբ Փեիզլիի անունները, իսկ դարպասների վերևի հատվածում գրված է Լիվերպուլի կարգախոսը ՝ You’ll Never Walk Alone: Էնֆիլդի դիմաց տեղադրված է նաև Բիլլ Շենքլիի արձանը։

Էնֆիլդի մոտ գտնվում է նաև Հիլսբորոյի աղետում մահացածներին նվիրված հուշակոթողը, որի վրա գրված են բոլոր 96 երկրպագուների անունները և ամեն տարի նրանց հիշատակի համար Էնֆիլդում անցակցվում է բարեգործական միջոցառում։

Այժմ Էնֆիլդն ունի 4 տրիբունա, դրանք են ՝ Spion Kop֊ը, Main Stand֊ը, Centery Stand֊ը և Anfield Roud֊ը: Էնֆիլդն իր մեջ տեղավորում է 45, 362 երկրպագու։

Էնֆիլդ Րոուդի նստատեղերը ավելացնելու պատճառով Լիվերպուլը 2002 թվականին հայտարարեց Սթենլի Պարկ սթեդիում տեղափոխվելու հնարավոր տարբերակը։ 2006 թվականին Լիվերպուլ քաղաքի Կոնսիլիումը թույլատրեց Լիվերպուլին 999 տարով վարձակալել Սթենլի Պարկը։

2007 թվականին Լիվերպուլի սեփականատերեր դարձան Ամերկացի գործարարներ Ջորջ Ջիլեթն ու Թոմ Հինքսը։ Նրանք առաջարկեցին նոր դիզայն մարզադաշտի համար։ 2007 թվականի նոյեմբերին այդ նոր ծրագիրը Կոնսիլիումի կողմից թույլատվություն ստացավ։ Ըստ պլանների, Էնֆիլդի բացումը պետք է լիներ 2011 թվականի օգոստոսին։ Մարզադաշտն իր մեջ պետք է տեղավորեր 60 հազար երկրպագու, սակայն 2008 թվականին սկսված ճգնաժամը խափանեց բոլոր այդ պլանները և Լիվերպուլը կուտակեց 300 միլիոնի պարտք։

Սակայն հիմա Լիվերպուլի նոր սեփանատեր՝ Ամերիկացի միլիարդեր Ջոն Հենրին 350 միլիոն է ներդրել մարզադաշտի մեծացման համար և ըստ պլանների 2014 թվականին կսկսվեն աշխատանքները։