Գյունդողանը կարող է տեղափոխվել Լիվերպուլ

Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հայտնվել է Լիվերպուլի տրանսֆերային ցուցակում։

Լիվերպուլի նոր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մոտ չորս տարի աշխատել է գերմանացի ֆուտբոլիստի հետ և այժմ կրկին ցանկանում է վերամիավորվել նրա հետ։ Տրանսֆերային արժեքի մասին տեղեկությունների չկան, սակայն եթե տեղափոխությունը կայանա, ապա կարմիրները ստիպված պետք է վճարեն ոչ պակաս քան 30 միլիոն ֆունտ։

Ինչպես և Բորուսիան, այնպես էլ Իլկայ Գյունդողանն ընթացիք մրցաշրջանը բավականին հաջող են սկսել։ 24-ամյա խաղացողը համարվում է Թոնաս Տուխելի թիմի ամենակարևոր խաղացողներից մեկը։

Մեկնաբանություններ

մեկնաբանություն