DJ-ն Օլդ Թրաֆորդում հնչեցրել է Լիվերպուլի հիմնը

Անգլիայում բավականին հայտնի DJ Spoony-ն, ով երկրպագում է Լիվերպուլին, հայտնվել է մի շարք բրիտանական պարբերականների առաջին էջում այն բանից հետո, երբ Մանչեսթեր Յունայթեդի մարզադաշտում՝ Օլդ Թրաֆորդում հնչեցրել է You’ll Never Walk Alone, որը Լիվերպուլի հիմն է։

Ինչպես գիտեք այս շաբաթ ընթանում են ազգային հավաքականների հանդիպումները, այդ իսկ պատճառով վերջերս Ռեգբիի սուպեր լիգայի եզրափակիչը տեղի է ունեցել հենց Օլդ Թրաֆորդում։ Խաղակեսի ժամանակ խաղադաշտում լսվել է Լիվերպուլի հիմնը, իսկ ներկաներից ոմանք ծիծաղացել են, իսկ մյուսները վիրավորել DJ-ին։

Մեկնաբանություններ

մեկնաբանություն