Կլոպը չեղյալ է հայտարարել երեք խաղացողների հանգստյան օրը

«The Sunday Times»-ի լրագրող Ջոնաթան Նորսկրոֆտը հայտնել է, թե «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ինչես է Անգլիայում անցկացրել իր առաջին օրերեը:

48-ամյա գերմանացին հատուկ ներկա է եղել «մերսիայդցիների» երիտասարդական թիմի խաղին, ինչպես նաև հաճախել է տեղի փաբեր:

Բացի այդ, Կլոպն անցել է իր թիմի ֆուտբոլիստների կարողությունների և մարզավիճակների գնահատական տալուն: Այդ պատճառով նա չեղյալ է հայտարարել ազգային հավաքականներ չհրավիրված Դանիել Սթարիջի, Կոուտինյոյի և Ալբերտո Մորենոյի հանգստյան օրերը:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն