Կլոպ․ Տիկի-տակայի օրերն անցել են

Լիվերպուլի նորանշանական գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մերսիսայդյան թիմի ֆուտբոլիստներին հայտնել է, որ այսուհետև իրենք չեն խաղալու այնպիսի ֆուտբոլ, որի գլխավոր նպատակը լինելու է գնդակին տիրապետելը։

  • Այս պահին մենք չենք կարող խոսել ֆուտբոլային ինչ-որ փիլիսոփայության կամ Բարսելոնայի պես գնդակ պահելու և փոխանցումներ կատարելու մասին։ Մենք Լիվերպուլն ենք և պետք է ունենանք մեր սեփական յուրահատուկ խաղաոճը։
  • Եթե գնդակը քո մոտ է, ապա պետք է կրեատիվ լինես և փորձես գոլային պահ ստեղծել ցանկացած վայրկյանին։ Բայց դու պարտավոր ես գնդակը կորցնելու դեպքում կատարես արագ հակա-պրեսինգ։ Անգլիական և առհասարակ ժամանակակից ֆուտբոլը դա է պահանջում, — ասել է 48-ամյա մասնագետը։

Հիշեցնենք, որ Կլոպի առաջին պաշտոնական հանդիպումը որպես Լիվերպուլի մարզիչ կլինի հոկտեմբերի 17-ին՝ Տոտենհեմի հետ։

Մեկնաբանություններ

մեկնաբանություն