Կլոպ․ Եթե Մոուրինյոն յուրահատուկ է, ապա ես․․․

Լիվերպուլի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բավականին յուրահատուկ կերպով է պատասխանել մի լրագրողի հարցին, ով գերմանացի մասնագետին համեմատել է Չելսիի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, ում մականունը special one է, ինչը թարգմանաբար նշանակում է՝ յուրահատուկ:

  • Եթե Մոուրինյոն ասում է, որ ինքը յուրահատուկ է, ապա ինչ մականուն պետք է ես տամ ինքս ինձ։  Ես ինձ համարում եմ հասարակ մարդ և այսուհետև ինձ կարող եք կոչել normal one: Ես հրաշագործ չեմ, սակայն վստահ եմ, որ առաջիկա չորս տարիների ընթացքում Լիվերպուլն առնվազն մեկ չեմպիոնական տիտղոս կնվաճի։ Եթե այդպես չլինի, ապա պայմանագրիս ավարտից հետո կգլխավորեմ մի որևէ շվեյցարական թիմ։
  • Իսկ ինչ վերաբերվում է տրանսֆերներին, ապա առաջին և վերջին խոսքն իմն է լինելու, այդ իսկ պատճառով ես անհանգստանալու ոչ մի պատճառ չունեմ։ Իմ և ակումբի սեփականատերերի նպատակը նույնն է՝ Լիվերպուլին կրկին տեսնել աշխարհի ամենաուժեղ թիմերի շարքերում և ես այստեղ այն իրականացնելու համար, — ասել է գերմանացին, ով մերսիսայդյան թիմի հետ կնքել է եռամյա պայմանագիր։

Մեկնաբանություններ

մեկնաբանություն